Green Door ռեստորանը հրավիրում է Ձեզ համտեսելու հայկական եւ եվրոպական խոհանոցների ամենանրբահամ ուտեստները, վարպետորեն պատրաստված մեր բարձրակարգ խոհարարների կողմից։ Այստեղ հայկական խոհանոցի ավանդույթները միաձուլվում են ժամանակակից գաստրոնոմիական միտումներին՝ ստեղծելով բացառիկ համեր, որոնք կգոհացնեն նույնիսկ ամենանրբաճաշակ գուրմաններին։ Մենք խնամքով ընտրում ենք միայն լավագույն բաղադրիչները եւ յուրաքանչյուր ուտեստ պատրաստում ենք մանրակրկիտ ուշադրությամբ՝ վստահ լինելով, որ ստեղծած համերն երկար կհիշվեն։
Rooftop Bar-ը հրավիրում է վայելելու գեղեցիկ տեսարան և հանգստացնող մթնոլորտ՝ իդեալական ինչպես ռոմանտիկ երեկոների, այնպես էլ ընկերական հավաքների համար։ Այստեղ հնարավոր է կազմակերպել տարբեր միջոցառումներ՝ կորպորատիվ երեկույթներ, ծննդյան արարողություններ, հարսանեկան երեկոներ և այլ հատուկ առիթներ։ Բացօթյա Rooftop Bar-ում սպասվում է ոճային ու հարմարավետ միջավայր, թարմ Paulaner գարեջուր, գարեջրի համար նախատեսված համեղ մենյու և բարձրակարգ կալյան՝ լիարժեք հանգստի համար։ Վայելե՛ք հիշարժան ու անկրկնելի երեկոները Dili Town-ում։